Էրդողան. «Թուրքիան ու Ռուսաստանը փոխադարձ առևտրում կարող են իրենց ազգային արժույթներն օգտագործել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ փոխադարձ առևտուր իրականացնելիս Թուրքիան ու Ռուսաստանը կարող են իրենց ազգային արժույթներն օգտագործել՝ դոլարի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում է «Haberturk»–ը։
Էրդողանը նշել է, որ դա ձեռնտու կլինի Ռուսաստանին ու Թուրքիային՝ հավելելով, որ ապրանքաշրջանառությունը մտադիր են հասցնել ռեկորդային 100 մլրդ դոլարի։
«Մենք հասել ենք 35 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության, սակայն 2015 թվականի նոյեմբերի հայտնի դեպքերից հետո այն ընկավ 28 մլրդ դոլարի, այնուհետ՝ ավելի պակաս»,-ասել է Էրդողանը։

7or.am