Աշխարհ

12.08.2016 09:20


Կարեն Աղամալյան. «Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»

Կարեն Աղամալյան. «Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Վլադիմիր Մարգարյանը պատրաստ էր հավասարի պես մենամարտելու Օլիմպիական չեմպիոնի հետ։

«Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, իր համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է` Օլիմպիական չեմպիոն կամ մեկ այլ մարզիկ։ Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»,-ասաց Աղամալյանը։

Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը