Աշխարհ

11.08.2016 21:28


Բռնցքմարտիկ Վլադիմիր Մարգարյանն ունքի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը

Բռնցքմարտիկ Վլադիմիր Մարգարյանն ունքի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ`69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։

Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին կուբացուն։

Հիշեցնենք, որ սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: Նման որոշում կայացվել էր մարզաձևն ավելի դիտարժան դարձնելու համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը