Աշխարհ

11.08.2016 21:21


Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել:

Ինչպես հայտնի դարձավ ՀԱՕԿ լրատվական բաժնին, հայ ծանրորդը կոտրվածք չունի: Արմունկը դուրս էր ընկել: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել: Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:

Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը