Աշխարհ

11.08.2016 00:13


Ռիո-2016–ում Նազիկ Ավդալյանը 5-րդն է

Ռիո-2016–ում Նազիկ Ավդալյանը 5-րդն է

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կին ծանրորդները։

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժության ժամանակ նախ հանեց 103 կգ, այնուհետև, չբարձրացրեց 107 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 107 կգ։

Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Նազիկը բարձրացրեց նախ 133 կգ և 135 կգ։

Երկամարտի 242 կգ արդյունքով` Նազիկ Ավդալյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը