Աշխարհ

10.08.2016 16:59


Պարզաբանում. Ժիրինովսկին «թքած ունենալ» ասելով նկատի չի ունեցել հայ ժողովրդին

Պարզաբանում. Ժիրինովսկին «թքած ունենալ» ասելով նկատի չի ունեցել հայ ժողովրդին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանությամբ է հանդես եկել Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է novostink.ru-ն։

«Վ.Վ. Ժիրինովսկու բառերը միանգամայն սխալ են մեկնաբանվել ու դուրս են բերվել ընդհանուր կոնտեքստից: Մասնավորապես՝ «թքած ունենալ» արտահայտությունը չի վերաբերել Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ՝ այն իրավիճակին, որն անմիջականորեն կապված է այդ կոնֆլիկտի հետ։ Խնդրում ենք տվյալ միջադեպը թյուրըմբռնում համարել, որը պայմանավորված էր կոնտեքստի խեղաթյուրմամբ»,-մասնավորապես ասված է պարզաբանման մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը