Լուծարվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը։ Այս մասին տեղեկացնում է նախագահականի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 18-րդ հոդվածը.
1. Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի՝ «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրությունը։
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»:
Սերժ Սարգսյանը նաև որոշել է ՀՀ Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարել.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
1) 1-ին հավելվածի 32-րդ կետում «նախատեսվածների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարի» բառերը.
2) 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով՝ «32.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարը գործում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անմիջական ղեկավարությամբ».
3) 1-ին հավելվածի 37-րդ կետում՝ ա. «ծառայության և» բառերը փոխարինել «ծառայության,» բառով, բ. «ռազմական տեսչության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետ. «9.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

7or.am