«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից։ Անդրդառնալով թիվ 10 ընտրատարածքում կայանալիք առաջիկա ընտրություններին՝ Դ. Հակոբյանն ասել է. «Մարքսը մի լավ խոսք ունի՝ բարեկամացի՛ր, բայց մի՛ վստահիր։ Ես չեմ վստահում ո՛չ հանրապետության նախագահին, ո՛չ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Այն մարդիկ, ովքեր կհամարձակվեն ձեռք բարձրացնել հայ ժողովրդի քաղաքական կամքի վրա՝ թո՛ղ նզովյալ լինեն սերնդե սերունդ»։ Իսկ ընտրվելու դեպքում գլխավոր մարքսիստն առաջին հերթին «համագործակցելու է Աստծո, երկրորդ հերթին՝ հայ ժողովրդի հետ»։
Դավիթ Հակոբյանը լքում է ՀԱԿ-ը

7or.am