Տնտեսական

08.08.2016 14:42


Փորձագետի կանխատեսմամբ՝ մինչև 2020թ. էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 80 դրամի հասնի

Փորձագետի կանխատեսմամբ՝ մինչև 2020թ. էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 80 դրամի հասնի

Այսօր Հայաստանում անհնար է ապահովել էլեկտրաէներգիայի ցածր սակագին: Օգոստոսի 8-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մաքուր էներգիա» ՀԿ-ի նախագահ, էներգետիկայի քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը: Նա միաժամանակ ընդգծեց՝ եթե ստեղծված տնտեսական իրավիճակը շարունակական բնույթ կրի, ինչի համար կան բոլոր նախադրյալները, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց ևս բախվենք սակագնի բարձրացման հետ:

Վահե Դավթյանի կարծիքով՝ Հայաստանում մոտակա տարիներին չենք կարող ակնկալել էլեկտրաէներգիայի ցածր սակագին, եթե կառավարության կողմից այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն:

-Մենք և՛ տեխնիկապես, և՛ ֆինանսապես կարող ենք էլեկտրաէներգիա արտահանել, բայց այստեղ մնում է քաղաքական շարժառիթը, որն այս պահին ես չեմ կարող վերլուծել,-ասաց նա:

Փորձագետի կանխատեսումների համաձայն՝ եթե ոլորտում բարեփոխումներ չլինեն, կրկին թանկացումներ կլինեն ու մինչև 2020 թվականը էլեկտրաէներգիայի սակագինը կհասնի 80 դրամի:

Մանրամասները՝ Vesti.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը