Աշխարհ

08.08.2016 11:48


Ոստիկանները խլել են ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրը

Ոստիկանները խլել են ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրը

Ստամբուլի օդանավակայան ժամանելուց հետո ոստիկանները խլել են ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրը։

«Ակոս»-ի հետ զրույցում Diken պարբերականի սյունակագիր Հայկո Բաղդատը պատմել է, որ առանց որևէ պարզաբանման օդանավակայանում ոստիկանները խլել են անձնագիրը՝ ասելով, թե առաջիկա օրերին կտեղեկացնեն պատճառի մասին։

Հայկո Բաղդատը նաև նշել է, որ իր անձնագրի հարցով խորհրդարանում պարզաբանում են պահանջելու հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը