Աշխարհ

08.08.2016 10:10


Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում

Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտավ բռնքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)։ Մարգարյանի առաջին մրցակիցը Ֆիջիի ներկայացուցիչ Հիլլ Վիսթոնն էր:

Երեք ռաունդներից հետո Մարգարյանը հաղթեց 3-0 հաշվով։

Հաջորդ մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից։

Մարտից հետո Վլադիմիր Մարգարյանն ասել է. «Հաղթանակի համար ուրախ եմ, սակայն մենամարտի ընթացքից գոհ չեմ։ Լարվածությունը շատ մեծ էր, քանի որ մեկնարկային մենամարտն էր։ Բայց այս մրցակիցս այդքան էլ բարձր որակներ չուներ։ Հաջորդ մրցակիցս Օլիմպիական չեմպիոն է, և ես միայն հպարտ եմ նրա հետ մրցելու համար։ Ամեն ինչ անելու եմ հաղթելու համար»։

Իսկ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է. «Ծանր մենամարտ ստացվեց այն պատճառով, որ Վլադիմիրի առաջին մենամարտն էր։ Սակայն իր վարպետությամբ` նա գերազանցում էր մրցակցին երեք, չորս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջորդ մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ապա ամեն ինչ փոխվում է, և նախորդ խաղերից անցել է չորս տարի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը