Աշխարհ

08.08.2016 00:18


Հուրի Գեբեշյան. «Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են»

Հուրի Գեբեշյան. «Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են»

Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի։

Ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր այն բանի հետ, որ Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են։ Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- փաստեց նա։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում` մարմնամարզությունում Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Հուրի Գեբեշյանը։ Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը