Լրահոս

10.02.2011 12:17


Զոհվել է կռունկավարը

Փետրվարի 9-ին   ժամը 16.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեում վերամբարձ կռունկ է շրջվել, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Նախնական տվյալներով տեխնիկակական անվտանգության նորմերի խախտման պատճառով շրջվել է «ՄԼԼ ինդասթրիս» կազմակերպության վերամբարձ կռունկը, ինչի հետևանքով զոհվել է կռունկավար 1949թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը, վնասվել են բակում կայանված 3 ավտոմեքենա, հարակից շենքի վերին հարկերի մի քանի բնակարանների  պատշգամբներ և վանդակաճաղեր, ինչպես նաև տուժել է անձը չպարզված կին, որը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և չի հոսպիտալացվել:

Փրկարարների կողմից իրականացվել են շենքի խարխլված քարերի  և կոտրված ապակիների ապամոնտաժման և հեռացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը