Աշխարհ

06.08.2016 20:50


Շոտլանդացի արիստոկրատին ձերբակալել են 100կգ կոկաին ներմուծելու համար

Շոտլանդացի արիստոկրատին ձերբակալել են 100կգ կոկաին ներմուծելու համար

30–ամյա շոտլանդացի ազնվական Ջեք Մերիանը կանգնելու է Քենիայի դատարանի առջև՝ երկիր 100կգ կոկաին ներմուծելու համար։ Այս մաքսանենգությունը ճանաչվել է երկրի պատմության մեջ ամենախոշորը։ Եթե եվրոպացուն մեղավոր ճանաչեն, ապա նրան ցմահ բանտարկություն է սպասվում։ Այս մասին հաղորդում է «Guardian»–ը։

Քենիայում ձերբակալված շոտլանդացին տեղի հայտնի ազնվական «Քեմբելներ» դինաստիայի ներկայացուցիչ է։ Նրանից բացի, մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Քենիայի բնակիչներից մեկը, ում համարում են շոտլանդացու հանցակիցը։

Ըստ հետաքննության՝ շոտլանդացին Բրազիլիայից Քենիա է ներմուծել 100 կգ կոկաին՝ շաքարավազի տեսքով։ Թմրանյութերով փաթեթները գտել են Քենիայի նավահանգստի աշխատակիցները։ Կոկաինով փաթեթների վրա փակցված է «Շաքարավազ» գրվածքը։ Մաքսանենգների վեջնակետը Ուգանդան էր։

Շոտլանդացին իրեն մեղավոր չի համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը