Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ խոսել է թիմի նորեկների մասին, որոնց թվում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է armsport.am–ը։
«Որոշել ենք ձեռք բերել չորս, ոչ թե տասը ֆուտբոլիստներ: Որոշել ենք ձեռք բերել չորսին, որոնք նոր որակ կհաղորդեն կազմին:
Ունենք երիտասարդ պաշտպան, որը կարող է հասնել համաշխարհային մակարդակի, նրան պարզապես ժամանակ է պետք: Բերեցինք ստեղծագործ խաղացող Մխիթարյանին, ով այլ մակարդակ ունի: Իրականացրինք նաեւ սուպերհարձակվողի տրանսֆեր:
Գոհ եմ կազմից ու ակումբի կատարած աշխատանքից»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Մոուրինյուն կրկին խոսել է ՄՅՈւ-ի նորեկների մասին