Լրահոս

15.12.2009 11:12


Հանրապետական պատգամավորները պրովոկացիայի՞ են ենթարկվել

Հանրապետական պատգամավորները պրովոկացիայի՞ են ենթարկվել

Սասուն Միքայելյանին ներում շնորհելու համար Ազգային ժողովի ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններից 21 պատգամավոր ստորագրել էին Սերժ Սարգսյանին ուղղված խնդրագրի տակ։ Երեկ, սակայն, նրանցից շատերը տարբեր լրատվամիջոցներով սկսեցին հայտարարել, թե իրենք ստորագրել են բոլորովին այլ տեքստի տակ, թե իբր ստորագրահավաքն անցկացնող լրագրողների կողմից իրենց ներկայացված տեքստում նշված է եղել, թե Սասուն Միքայելյանն առողջական խնդիրներ ունի, և վիրահատության համար ստորագրություններ են պետք։

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել է, թե պատգամավորները չպետք է գնային այդ քայլին, պետք է տեքստը կարդային, հետո ստորագրեին։

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ էր հրավիրել։ «7օր»-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասել է, որ այն տարեվերջյան խորհրդի նիստ է եղել։ Հարցին, թե ստորագրահավաքին մասնակցող պատգամավորներին անդրադարձ եղե՞լ է վերոնշյալ նիստում, Գ. Սահակյանը պատասխանել է.

-Որոշակի պարզաբանումներ ի գիտություն ընդունեցինք։ Լրագրողները փորձել են պատգամավորներին պրովոկացիայի ենթարկել։ Հատկապես անհասկանալի է, թե ինչու մյուս խմբակցություններին չեն ներկայացրել նույն թուղթը։ Միանշանակ է, որ փորձել են պրովոկացիայի ենթարկել, որը ձախողված ենք համարում։ Այն ավելի շատ վնաս է բերել հենց Սասուն Միքայելյանին այն առումով, որ ուրիշի փոխարեն չի կարելի ներում խնդրել, դա հակասահմանադրական գործառույթ է,-նկատել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը