Աշխարհ

06.08.2016 16:10


Մեծ ջրհեղեղի մասին լեգենդը, պարզվել է, իրականություն է (լուսանկարներ, տեսանյութ)

Մեծ ջրհեղեղի մասին լեգենդը, պարզվել է, իրականություն է (լուսանկարներ, տեսանյութ)

Մեծ ջրհեղեղը միշտ ընկալվել է որպես միֆական իրադարձություն, բայց վերջերս հնագետները դրա իրական լինելու ապացույցներ են հայտնաբերել։

Դեռևս մի քանի տարի առաջ, Չինաստանի արևմտյան հատվածի Ցզիշի կիրճում, որով անցնում է Հուանհե գետը, հնագետների մի խումբ՝ Ցինլուն Ուի գլխավորությամբ, հայտնաբերել է տարօրինակ նստվածքներ («սև ավազներ») և հսկայական լճի հետքեր, որը վկայում է ջրի հզոր հոսանքի մասին։ Հավանաբար այն դուրս է եկել գետի ափերից և իր հունից հեռու ավազներ, փոսեր և քարեր թողել։

Զուգահեռաբար, հետազոտողների մեկ այլ խումբ այդ թաղամասից ոչ հետու հայտնաբերել է երկրաշարժի հետքեր։ Գետի հոսանքից 25կմ ներքև, հին նեոլիթյան Լացզյա բնակավայրում հայտնաբերվել էին մարդկային մնացորդներ։ Նրանք պահպանվել էին նստվածքների շնորհիվ, և նրանց նմուշները համընկել են Ցզիշի կիրճի նստվածքների տվյալների հետ։ Նրանցում, մասնավորապես, առկա էր այդ նույն «սև ավազը»։

Համադրելով այդ 2 բացահայտումները՝ հնագետները և սեյսմոլոգները ենթադրել են, որ հենց երկրաշարժն է դարձել սողանքի պատճառ, որը մոտավորապես 4 հազար տարի առաջ ջրհեղեղ է առաջացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը