Եկատերինբուրգում էլեկտրիկը փրկել է 8–րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
Եկատերինբուրգից էլեկտրիկ Ալեքսանդր Պրոդովիկովը ձեռքերով բռնել է 4–ամյա աղջկա, ով ընկել էր 8–րդ հարկի պատուհանից։ Նրա ձեռքը այժմ գիպսի մեջ է, սակայն փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։
Ալեքսանդրը պարզապես դուրս էր եկել շան հետ զբոսանքի, սակայն դարձել է փրկիչ։ 8–րդ հարկի պատշգամբում, ճաղերից բռնված, կախված է եղել փոքրիկ աղջիկ։ Նա ընկել է 8–րդ հարկից՝ ուղիղ Ալեքսանդրի ձեռքերի մեջ։
Թե ինչպե՞ս էր երեխային հաջողվել պատշգամբից այն կողմ հայտնվել՝ աղջկա հայրը ենթանդրել անգամ չի կարողանում։
Վարյան այժմ գտնվում է հիվանդանոցում, սակայն բժիշկների հսկողության տակ երկար չի մնա։
«Նա թեթև գանգուղեղային վնասվածք է ստացել և ուսի աննշան կոտրվածք։ Ներկայումս երեխայի գիտակցությունը տեղն է, վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասել է գլխավոր բժշկի տեղակալ Իգոր Օգարկովը։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am