Լրահոս

05.08.2016 16:50


Դատարանը մերժեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու միջնորդությունը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական հերթական նիստում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ըստ էության, այդ միջնորդությունը կազմված է երկու մասից:

Առաջինը` Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում, քննչական փորձաքննություն իրականացնել` Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների վերաբերյալ:

Երկրորդ` Պերմյակովի ինքնաձիգից կրակոցների լսելիության վերաբերյալ: Ըստ էության, գործով տվյալ հասցեում փորձաքննություն չի իրականացվել, այլ ռուսական կողմն իրականացրել է նմանատիպ փորձաքննություն` Ավետիսյանների տան նման մոդուլ կառուցելով:

Եթե, ըստ դատախազ Գևորգ Գևորգյանի, փորձաքննությունը ժամանակավրեպ է, ապա, ըստ Սաքունցի, դա անհրաժեշտ է օբյեկտիվությունից ելնելով, քանի որ ամբաստանյալն ընդհանրապես գործի ընթացքում Ավետիսյանների տուն չի տարվել:

Միջնորդության առաջին մասով բավարարման համար անհրաժեշտ է ամբաստանյալի ցանկությունը, սակայն փորձաքննությանը մասնակցելու ցանկության վերաբերյալ Պերմյակովի դատապաշտպանի հարցին ի պատասխան՝ ամբաստանյալը հրաժարվեց:

«Չեմ կարող, չեմ ցանկանում»,­–եղավ Պերմյակովի պատասխանը:

Մանրամասն՝ «Արմենպրեսում»

Այս խորագրի վերջին նյութերը