Աշխարհ

05.08.2016 12:20


Տարբեր երկրների և կառավարությունների 40 ղեկավար ներկա կլինի Օլիմպիադայի բացմանը

Տարբեր երկրների և կառավարությունների 40 ղեկավար ներկա կլինի Օլիմպիադայի բացմանը

Տարբեր երկրների և կառավարությունների 40 ղեկավար ներկա է գտնվելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը կայանալու է օգոստոսի 5–ին «Մարականա» մարզադաշտում։ Այս մասին ТАСС–ի թղթակցին հայտնել է Բրազիլիայի կառավարության աղբյուրը։

Հուլիսի վերջին Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Ժոզե Սերան հայտնել էր լրագրողներին, որ Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողությանն իր ներկայությունն է հաստատել տարբեր երկրների և կառավարությունների 45 ղեկավար։ Նրանց թվում են Ֆրանսիայի և Արգենտինայի նախագահները, Իտալիայի վարչապետը։ ԱՄՆ–ը ներկայացնելու է պետքարտուղարը, ով Օլիմպիադայի բացման օրը հանդիպում է ունենալու Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի հետ։

Ավելի վաղ բրազիլական ԶԼՄ–ն հայտնել էր, որ մի քանի համաշխարհային առաջնորդ նախընտրել է չհաստատել իր ներկայության լուրը մինչև վերջին օրը՝ ելնելով Բրազիլիայում տիրող քաղաքական անորոշությունից։ Արարողության ժամանակ Բրազիլիան պաշտոնապես ներկայացնելու է նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Միշել Թեմերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը