ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համոզված չեն, որ կարող են վստահել Ռուսաստանին Սիրիայում, այնուամենայնիվ, կփորձեն զինադադարի հասնել այդ երկրում։ Այս մասին հայտնում է РИА «Новости».
«Համոզված չեմ, որ կարող ենք վստահել Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին, դրա համար էլ պետք է փորձենք տեսնել՝ կարո՞ղ ենք արդյոք հասնել ռազմական գործողությունների իրական դադարեցման, այդ թվում՝ օդային ռմբակոծությունների, քաղաքացիական անձանց սպանությունների ու ավերածությունների, որոնց հեղինակը Բաշար Ասադի ռեժիմն է»,–ասել է Օբաման։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ զինադադարի այլընտրանքը մշտական քաղաքացիական պատերազմն է։
«Ռուսաստանը ռեժիմին ու մարդասպանին՝ Ասադին օժանդակելու կամք է ցույց տվել, որը ոչնչացրել է իր երկիրը իշխանության մնալու նպատակով»,–հավելել է Օբաման։
Օբամա. «ԱՄՆ–ը չի վստահում ՌԴ–ին ու Պուտինին»

7or.am