Սիրիացի փախստականը՝ Գերմանիայի գեղեցկության մրցույթի հաղթող
Գերմանիայում ավանդական ազգային «Գինու թագուհիներ» գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել փախստական աղջիկ։ 26–ամյա Նինորտա ԲանոնՍիրիայից Գերմանիա է գաղթել, երբ իր երկրում պատերազմ է սկսվել։
«Ես ուզում եմ ցույց տալ, որ Գերմանիան հյուրընկալ երկիր է, և գերմանացիներն ակտիվորեն աշխատում են, որպեսզի փախստականների ինտեգրումը արագ և բարեհաջող տեղի ունենա»,– հայտարարել է Բանոն պարգևատրման արարողության ժամանակ։
Ինչպես նշել են ժյուրիի անդամներ, Նինորտան ոչ միայն գերել է իր գեղեցկությամբ, այլ նաև գինու մասին գիտելիքներով, ինչը մրցույթի կարևոր պայմաններից է։
«Գինու թագուհիներ» մրցույթը, 1930–ից սկսած, ամեն տարի անցկացվում է Գերմանիայի 13 գինեգործական շրջանում։ Մրցույթի հաղթողները դառնում են գերմանական խոշոր գինեգործական ընկերությունների դեմքը։
Սիրիացի փախստականը՝ Գերմանիայի գեղեցկության մրցույթի հաղթող
Գերմանիայում ավանդական ազգային «Գինու թագուհիներ» գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել փախստական աղջիկ։ 26–ամյա Նինորտա Բանոն Սիրիայից Գերմանիա է գաղթել, երբ իր երկրում պատերազմ է սկսվել։

7or.am