Աշխարհ

05.08.2016 10:30


Յունքերը խոստովանել է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու անհնարինությունը

Յունքերը խոստովանել է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու անհնարինությունը

Ներկա պայմաններում Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը։

«Թուրքիան այն վիճակով, որում այսօր գտնվում է, չի կարող դառնալ ԵՄ անդամ, և առաջին հերթին այն պատճառով, որի մասին խոսում են բոլորը՝ մահապատիժ կիրառելու»,–ARD–ին ասել է Յունքերը։

Յունքերը նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամության հարցով բանակցությունների դադարեցմանը ոչ բոլորը կհամաձայնեն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել մյուս երկրներին հարգել Թուրքիայի որոշումը, եթե ժողովուրդն ու խորհրդարանը որոշում ընդունեն մահապատիժ կիրառելու վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը