Աշխարհ

05.08.2016 10:50


Գյուլեն. «Ինձ հեռակա կարգով ձերբակալելը խոսում է Էրդողանի ավտորիտարիզմի մասին»

Գյուլեն. «Ինձ հեռակա կարգով ձերբակալելը խոսում է Էրդողանի ավտորիտարիզմի մասին»

Թուրք հասարակական գործիչ և քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը հայտարարել է, որ Ստամբուլի դատարանի որոշումը՝ իրեն հեռակա կարգով ձերբակալելու մասին, հենց այն բանի ուղիղ ապացույցն է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է միանձնյա ղեկավարման։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։

–Կան հուսալի փաստագրական ապացույցներ այն մասին, որ Թուրքիայի դատական համակարգում բացակայում է դատավորների անկախությունը, այդ պատճառով էլ թույլտվությունը դարձավ ևս մեկ ապացույց, որ նախագահ Էրդողանը ձգտում է ավտորիտարիզմի և հեռանում է ժողովրդավարությունից,–պարզաբանել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը