Աշխարհ

04.08.2016 22:27


Հոլիվուդի ամենախելացի գեղեցկուհիները (ֆոտոշարք)

Հոլիվուդի ամենախելացի գեղեցկուհիները (ֆոտոշարք)

Հոլիվուդյան աստղերին որպես դատարկամիտների վերաբերվելը վաղուց չի համապատասխանում իրականությանը։ Վերջին տարիներին աշխարհի գլխավոր կինոգործարանում և, առհասարակ, զանգվածային մշակույթում իշխում է խելացիության նորաձևությունը։

ELLE–ն ընտրել է հայտնի հոլիվուդյան գեղեցկուհիների, որոնք, բացի գեղեցկությունից և հայտնությունից, աշխարհին կարող են ցուցադրել իրենց խելացիությունը։

Եվա Լոնգորիա

Գերազանց ավարտել է Քինգսվիլի համալսարանը։ Նրան գերել է կինեզոլոգիան՝ գիտություն, որն ուսումնասիրում է մկանային շարժումները։ Ունի բակալավրի աստիճան։

Շերոն Սթոուն

Համալսարանում ուսումնասիրել է արվեստ և գրականություն։ Սթոունի IQ–ն կազմում է 154, որը բարձր է ցանկացած նորմից։

Քեյթ Բեքինսեյլ

Ուսումնասիրել է ֆրանսիական և ռուսական գրականություն Օքսֆորդում, 2 լեզվին էլ տիրապետում է։ Գիտի նաև գերմաներեն։

Նատալի Փորթման

Ազատորեն տիրապետում է 6 լեզվի՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, ճապոներենի, արաբերենի և եբրայերենի։ Ավարտել է Հարվարդի համալսարանը, ունի բակալավրի աստիճան։ Սովորել է նաև Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտուրայում։

Ջորդանա Բրյուսթեր

Գերազանց ավարտել է Ելի համալսարանը։

Լիզա Քուդրոու

Ավարտել է քոլեջ կենսաբանության գծով։ Ունի բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո 8 տարի աշխատել է հոր հետ՝ ուսումնասիրելով գլխացավերը։ Այնուհետև հրապարակել է մի քանի գիտական աշխատանքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը