Աշխարհ

04.08.2016 16:20


Պեսկովն ասել է՝ ինչի մասին են խոսելու Պուտինն ու Էրդողանը

Պեսկովն ասել է՝ ինչի մասին են խոսելու Պուտինն ու Էրդողանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունների բովանդակությունը հեշտ է կանխատեսել։ Խոսքը հիմնականում գնալու է երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին, այդ թվում՝ տնտեսական։ Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կարծիքներ կփոխանակվեն այն մասին, թե ինչ տեմպերով ու հետևողականությամբ պիտի զբաղվենք մեր հարաբերությունների վերականգնմամբ։ Բացի այդ, կան ընթացիկ հարցեր՝ կապված տնտեսական գործունեության հետ։ Եվ կարելի է խիզախորեն կանխատեսել, որ կարծիքների մանրամասն փոխանակում կլինի նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Սիրիայի շուրջ»,–հավելել է խոսնակը։

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ տնտեսական համագործակցության թեման բանակցության հիմնական հարցերից մեկը կդառնա։ Նրա խոսքով՝ կբարձրացվի նաև ճգնաժամի պատճառը՝ Անկարայի՝ ռուսական ինքնաթիռը խոցելու որոշումը։

Պուտին–Էրդողան հանդիպումը Մոսկվայում սպասվում է օգոստոսի 9–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը