Մեդվեդևին պաշտոնից հեռացնելու պահանջով խնդրագիր է հայտնվել
«Change.org» կայքում հայտնվել է մի խնդրագիր, որը պահանջում է ազատել աշխատանքից ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։
«Ձուկը գլխից է հոտում, գուցե հենց այստեղի՞ց է նախարարության աշխատանքների «արդյունավետությունը»»,– ասվում է խնդրագրում։ Ներկայումս խնդրագիրը ստորագրել է 400 մարդ։
Նախօրեին Մեդվեդևը «Իմաստների տարածք» ֆորումի մասնակիցների հետ շփվելու ընթացքում առաջարկել էր ուսուցիչներին փոխել մասնագիտությունը և զբաղվել բիզնեսով՝ հանուն բարձր եկամուտների։
Ավելի վաղ «Financial Times» պարբերականը հաղորդել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում փոխվելու է իշխանության կառուցվածքը։ Հնարավոր է, որ Մեդվեդևը հեռացվի պաշտոնից։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկատվությունն անվանել էր «գուշակումներ սուրճի մրուրով»։

7or.am