Աշխարհ

04.08.2016 10:31


Պենտագոնը հրաժարվել է Պակիստանին 300 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն հատկացնել

Պենտագոնը հրաժարվել է Պակիստանին 300 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն հատկացնել

ԱՄՆ–ի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Պակիստանի իշխանություններին 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ռազմական օգնություն հատկացնել։ Պատճառն Իսլամաբադի անարդյունք պայքարն է «Հաքանի ցանց» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Սթամփի խոսքերով՝ ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը որոշել է ելույթ չունենալ Կոնգրեսի առջև հայտարարությամբ, որ Պակիստանը բավական ջանքեր է ձեռնարկում երկրի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Փաստացի, դա նշանակում է հրաժարվել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելուց։

Ինչպես նշում է պարբերականը, որոշումը կարող է լուրջ հարված հասցնել 2 երկրների հարաբերություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը