Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կառավարության հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությունը «սուրճի մրուրով գուշակություն» է անվանել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Նրա խոսքով՝ դրանք նոր չեն ո՛չ ՌԴ, ո՛չ արտասահմանյան քաղաքական շրջանակներում։
Ավելի վաղ «Financial Times»–ը գրել էր, որ ՌԴ–ում սեպտեմբերի 18–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները որոշակիորեն կփոխեն իշխանության կառուցվածքը։
Ըստ պարբերականի՝ ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ կանի կառավարությունում։ Հավանաբար, նա կհեռացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, իսկ նրա փոխարեն ինչ–որ ռեֆորմատորի կնշանակի, օրինակ՝ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին՝բարելավելու Արևմուտքի հետ հարաբերությունները։
Ի պատասխան՝ Պեսկովը նշել է՝ Պուտինը ներքին քաղաքականության մեջ այնպիսի որոշումներ չի կայացնի, որպեսզի հաճոյանա Արևմուտքին։
«Վլադիմիր Պուտինը բազմիցս ցույց է տվել, որ Ռուսաստանը մտադիր չէ ինչ–որ բան անել «ներսում»՝ գոհացնելու ինչ–որ մեկին «դրսում»»,–շեշտել է Պեսկովը՝ նման խոսակցությունները սպեկուլյացիա անվանելով։
Պեսկովը՝ Մեդվեդևի հրաժարականի մասին
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կառավարության հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությունը «սուրճի մրուրով գուշակություն» է անվանել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Նրա խոսքով՝ դրանք նոր չեն ո՛չ ՌԴ, ո՛չ արտասահմանյան քաղաքական շրջանակներում։
Ավելի վաղ «Financial Times»–ը գրել էր, որ ՌԴ–ում սեպտեմբերի 18–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները որոշակիորեն կփոխեն իշխանության կառուցվածքը։
Ըստ պարբերականի՝ ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ կանի կառավարությունում։ Հավանաբար, նա կհեռացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, իսկ նրա փոխարեն ինչ–որ ռեֆորմատորի կնշանակի, օրինակ՝ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին՝ բարելավելու Արևմուտքի հետ հարաբերությունները։

7or.am