Աշխարհ

03.08.2016 11:30


Ինդոնեզիան հրաժարվել է Թուրքիայի պահանջով փակել Գյուլենի հիմնադրամի հետ կապված դպրոցները

Ինդոնեզիան հրաժարվել է Թուրքիայի պահանջով փակել Գյուլենի հիմնադրամի հետ կապված դպրոցները

Ինդոնեզիայի կառավարությունը հրաժարվել է Անկարայի պահանջով փակել այն դպրոցները, որոնք կապ ունեն Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հիմնադրամի հետ։ Այս մասին հայտնում է «The Jakarta Post»–ը։

Երկրի արտգործնախարար Ռետնո Մարսուդին հիշեցրել է Անկարային, որ իր երկիրը հարգում է այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը, և հույս ունի, որ Ինդոնեզիայի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը կլինի:

Խոսքը ինը ուսումնական հաստատության մասին է։ Մարսուդիի խոսքով՝ կրթության նախարարության հետ ացկացվել են խորհրդակցություններ, և այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների որեւէ խախտում չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գյուլենին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը