ԱՄՆ նախագահի վարչակազմը այս տարվա սկզբին գաղտնի 400 մլն դոլար է ուղարկել Իրան ինքնաթիռով։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։
Ինչպես հայտնել են պարբերականի անանուն աղբյուրները, Իրան է ուղարկվել առանց դրոշմի տրանսպորտային ինքնաթիռ, որում տարբեր արժույթներով 400 մլն դոլարին համարժեք գումար է եղել։ Հստակեցվում է, որ գումարը տրամադրել են շվեյցարական բանկերը։ Այն արտարժույթով է եղել, որովհետև Իրանի ու ԱՄՆ–ի միջև դրամական փոխանցումներն արգելված է դոլարով իրականացնել։
WSJ–ի տվյալներով՝ իրանական կողմը կարող էր տրանշն ընդունել որպես ԱՄՆ 4 քաղաքացու ազատ արձակման փրկագին։ Սակայն Սպիտակ տնից հերքում են գումարի և վերադարձված ամերիկացիների միջև կապը՝ նշելով, որ դա 1,7 մլրդ դոլարի մի մասն է,որն ամերիկյան կողմը պետք է վճարեր զենքի մատակարարման գործարքի ժամանակ առաջացած վեճը կարգավորելու համար։
WSJ. ԱՄՆ–ը գաղտնի 400 մլն դոլար է ուղարկել Իրան
ԱՄՆ նախագահի վարչակազմը այս տարվա սկզբին գաղտնի 400 մլն դոլար է ուղարկել Իրան ինքնաթիռով։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։
Ինչպես հայտնել են պարբերականի անանուն աղբյուրները, Իրան է ուղարկվել առանց դրոշմի տրանսպորտային ինքնաթիռ, որում տարբեր արժույթներով 400 մլն դոլարին համարժեք գումար է եղել։ Հստակեցվում է, որ գումարը տրամադրել են շվեյցարական բանկերը։ Այն արտարժույթով է եղել, որովհետև Իրանի ու ԱՄՆ–ի միջև դրամական փոխանցումներն արգելված է դոլարով իրականացնել։
WSJ–ի տվյալներով՝ իրանական կողմը կարող էր տրանշն ընդունել որպես ԱՄՆ 4 քաղաքացու ազատ արձակման փրկագին։ Սակայն Սպիտակ տնից հերքում են գումարի և վերադարձված ամերիկացիների միջև կապը՝ նշելով, որ դա 1,7 մլրդ դոլարի մի մասն է, որն ամերիկյան կողմը պետք է վճարեր զենքի մատակարարման գործարքի ժամանակ առաջացած վեճը կարգավորելու համար։
7or.am