Լրահոս

10.01.2011 14:54


Ծառուկյանը մասնակցել է Օհան Դուրյանի թաղմանը

Օհան Դուրյանի վերջին հրաժեշտի արարողությանն այսօր հավաքված բազմությունը հետաքրքրությամբ քննարկում էր' արդյոք ի վերջո այստեղ կժամանեն իշխանության ներկայացուցիչները' հաշվի առնելով մաեստրոյի տարաձայնությունները գործող քաղաքական ղեկավարության հետ: Այդ պահին  իր խմբակցության պատգամավորների և նախարարների ուղեկցությամբ դահլիճ մտավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս ցավակցեց մաեստրոյի հարազատներին, իսկ Դուրյանի այրին' Ալիս Դուրյան-Շամիրյանը, ընդգծված ջերմությամբ ողջունեց և շնորհակալություն հայտնեց նրան' արարողությանը ներկա լինելու համար:

 Ի դեպ, Ծառուկյանը ողջույններ փոխանակեց նաև սրահում ներկա' ընդդիմության ներկայացուցիչների հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը