Աշխարհ

02.08.2016 17:30


Օդաչուն քիչ է մնացել՝ խեղդի իր խցիկ մտած հարբած ուղևորին

Օդաչուն քիչ է մնացել՝ խեղդի իր խցիկ մտած հարբած ուղևորին

«American Airlines» ավիաընկերության ինքնաթիռում կռիվ է սկսվել ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի Շառլոթ քաղաքում վայրէջք կատարելուց հետո։ 23-ամյա ուղևոր Մայքլ Քերրը հարբել է և սկսել ոնձգություններ թույլ տալ բորտուղեկցորդուհիների նկատմամբ, ինչից հետո էլ մտել է օդաչուների խցիկ։ Այս մասին գրում է «Metro»–ն։

Օդանավի 25-ամյա հրամանատարը սեղմել է խռովարարին հատակին ու սկսել խեղդել։ Հարբած տղամարդը սպառնացել է, որ այդ տեսանյութը կհայտնվի համացանցում, և այդ ժամանակ «American Airlines»–ը լուրջ խնդիրներ կունենա։ Սակայն կատարվածից հետո խնդիրներ է ունեցել հենց Քերրը, որին ձերբակալել են։ Նա ստիպված է եղել 25 հազ դոլար վճարել ազատվելու դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը