Ուժգին քամին ու կարկուտը ավերածություններ է հասցրել Արցախում (տեսանյութ)
Երեկ ուժգին քամու և տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևից առաջացած հեղեղների հետևանքով, նախնական տեղեկություններով, ԼՂՀ–ում վնասվել են պտղատու այգիներ ու ցանքատարածություններ, ներհանրապետական նշանակության ավտոճանապարհներ, շինություններ, պոկվել են շենքերի տանիքներ: Բացի այդ, Ստեփանակերտում մի շարք շենքերի նկուղներ լցվել են ջրով:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ կարկուտի հետևանքով վնասվել են, մասնավորապես, Ասկերանի շրջանի Սարուշենի, Սղնախի և Ակնաղբյուրի գյուղական համայնքների տնտեսությունները, որտեղ տեղացած կարկուտի տրամաչափը կազմել է 0,5-1 սանտիմետր: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կազմել է վայրկյանում 15-20 մետր:
Ըստ ԱԻՊԾ պաշտոնական տվյալների` ԱԻՊԾ ՃԿԿ- ում արձանագրվել է 37 դեպք՝ Ստեփանակերտում 8 շենքի տանիք է պոկվել, 11 նկուղ՝ ջրածածկվել, 4 պատ՝ փլուզվել, Էլեկտրահաղորդալարերի և սյուների վնասում՝ 4 դեպք, գազատարների վնասում` 1 դեպք, ծառերի պոկման և ջարդման` 5 դեպք, պատշգամբի վնասում` 1 դեպք և մի շարք այլ վնասներ, որոնց հետևանքով ավելի քան 7 մեքենա է վնասվել: Ըստ առողջապահության նախարարության՝ նշված բնական տարերքի հետևանքով մարդկային վնասվածքներ չեն գրանցվել:
Շուշիի շրջանում գրանցվել է 1 դեպք՝ «Շուշի Զաստավ» կոչվող տեղամասում ծառը ընկել է ճանապարհին, իսկ Քաշաթաղի շրջանում` 6 դեպք: Շրջանի Այգեկ համայնքում վնասվել է 4 տանիք, Գետամեջ և Մամարգ համայնքներոում՝ 1-ական տանիք:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։