Աշխարհ

02.08.2016 13:25


Սավչենկոն կրկին հացադուլ է հայտարարել

Սավչենկոն կրկին հացադուլ է հայտարարել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որպես ուկրաինացի գերիների ազատ արձակման հարցում անգործության դեմ բողոքի նշան, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հաղորդում է «112 Украина» հեռուստաալիքը։

«Իմ հեռացման մեխանիզմներից մեկը եղել է հացադուլը՝ որպես բողոքի նշան ուկրաինական իշխանությունների անգործության դեմ։ Այսօրվանից ես կրկին հայտարարում եմ հացադուլ ուկրաինացիներին գերությունից ազատելու հարցում իշխանությունում գտնվողների անգործության համար։ Հացադուլը պահպանելու եմ մինչև դրական արդյունքի գրանցումը»,– ասել է Սավչենկոն։

Ավելի վաղ Սավչենկոն հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ բանակցություններ վարել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ՝ ուկրաինացի ռազմագերիներին ազատ արձակելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը