Աշխարհ

02.08.2016 13:05


ԵՄ–ին անհանգստացնում է «Թուրքական հոսքի» հարցով Մոսկվայի և Անկարայի բանակցությունների վերականգնումը

ԵՄ–ին անհանգստացնում է «Թուրքական հոսքի» հարցով Մոսկվայի և Անկարայի բանակցությունների վերականգնումը

Եվրոպացի դիվանագետներն անհանգստացած են «Թուրքական հոսքի» հարցով Մոսկվայի և Անկարայի բանակցությունների վերսկսմամբ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Բրյուսելում կարծում են, որ Ուկրաինային շրջանցող գազատարը կմեծացնի եվրոպացի սպառողերի կախվածությունը «Գազպրոմից»։

«Թուրքիայի նոր բարեկամությունը Ռուսաստանի հետ կարող է խնդիր դառնալ, եթե Ռուսաստանը փորձի Ուկրաինային Թուրքիայով փոխարինել»,– եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքն է մեջբերում գործակալությունը։

«Դա Թուրքիայի համար իմաստ ունի, որպեսզի էժան գազ ստանա Ռուսաստանից։ Բայց Եվրոպայի համար անհարմար հետևանքներ կարող է ունենալ»,–նկատել է պաշտոնյան։

«Թուրքական հոսքի» կառուցմանը նոր մեկնարկ կարող է տրվել օգոստոսի 9–ին՝ Սանկտ Պետերբուրգում ՌԴ և Թուրքիայի նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը