Աշխարհ

02.08.2016 10:29


Թուրքիան պահանջել է դադարեցնել գրոհել Հալեպը

Թուրքիան պահանջել է դադարեցնել գրոհել Հալեպը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքի վրա հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։ Այս մասին փոխանցում է «Anadolu»–ն։

«Հալեպի վրա բոլոր հարձակումները, այդ թվում՝ ավիահարվածները, պետք է անհապաղ դադարեցվեն։ Թուրքիայի աջակցությունը Սիրիայի ժողովրդին շարունակվելու է»,– ասել է Չավուշօղլուն սիրիական ընդդիմության Բարձրագույն բանակցային կոմիտեի ղեկավար Ռիադ Հիջափի և Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի համազգային կոալիցիայի նախագահ Էնես էլ–Աբդեյի հետ հանդիպման ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետությունը» և «Ջեբհաթ ան-Նուսրան» 2 ամսվա ընթացքում ավելի քան 100 ահաբեկչություն են իրականացրել Հալեպում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը