Աշխարհ

02.08.2016 10:14


ԱՄՆ–ը սկսել է արդիականացված ատոմային ռումբի արտադրությունը

ԱՄՆ–ը սկսել է արդիականացված ատոմային ռումբի արտադրությունը

ԱՄՆ–ի Միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է արդիականացված «B61-12» ատոմային ռումբի արտադրության մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է Միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) կայքում:

Հստակեցվում է, որ գերատեսչության նախագիծը գտնվում է ինժեներական փուլում։

«Այս կարևորագույն պահը տեղի է ունենում ծրագրի ինժեներական փուլի վրա 4 տարի աշխատելուց հետո և նշանավորում է մշակման եզրափակիչ փուլի սկիզբը, որին հաջորդելու է արտադրությունը։ Զենքի առաջին օրինակի արտադրումը նախատեսված է 2020 ֆինանսական տարում, որից հետո կմեկնարկի լայնածավալ արտադրությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

NNSA–ի ղեկավար Ֆրենք Քլոթցը նշել է, որ «В61» ռումբի ձևափոխությունը կազմված է հնագույն բաղադրիչներից, որոնք գտնվում են ԱՄՆ–ի զինանոցում՝ հավելելով, որ արդիականացումը թույլ կտա շահագործել համակարգը ևս 20 տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը