Տնտեսական

01.08.2016 17:11


Բնակչության մի մասի համար հոսանքն այսօրվանից կթանկանա

Բնակչության մի մասի համար հոսանքն այսօրվանից կթանկանա

2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 2.58 դրամով:

Ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, դարձել է 46,2 դրամ, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամից 36,2 դրամ: Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

Սակայն այս փոփոխությունը հակառակ ազդեցությունը կունենա մինչև 250 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար։ Ավարտվել է սուբսիդավորման ժամկետը, ուստի նրանք օգոստոսի 1-ից մոտ 4,32 դրամ ավելի կվճարեն 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց:

Այս խորագրի վերջին նյութերը