Աշխարհ

01.08.2016 16:25


Եգիպտացի սինքրոն լողորդները սառել են օլիմպիական լողավազանում

Եգիպտացի սինքրոն լողորդները սառել են օլիմպիական լողավազանում
Եգիպտոսի սինքրոն լողի հավաքականի գլխավոր մարզիչ Յասմին Լաթիֆը հայտարարել է, որ լողավազանի ջուրը, որտեղ անցկացվելու են Օլիմպիադա–2016–ի մրցումները, չափազանց սառն է իր սաների համար։

«Շնորհակալություն կամավորներին, որոնք անմիջապես ջրավազանի մոտ տաք թեյ բերեցին, որպեսզի մեր աղջիկները գոնե փոքր–ինչ տաքանան,–ասել է Լաթիֆը Ռիոյի առաջին մարզումից հետո,–լավ է, որ մենք վաղ եկանք Բրազիլիա. այժմ մենք հնարավորություն ունենք սովորել նման ցածր ջերմաստիճանին»։

Սինքրոն լողի մրցումները կանցկացվեն օգոստոսի 15–20–ին Մարիա Լենքի անվան ջրային կենտրոնում։ «Life»–ի փոխանցմամբ՝ դրանց անխոս առաջատարը ՌԴ հավաքականն է։

Օլիմպիադայի բացումը՝ օգոստոսի 5–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը