«New York Post»–ը հրապարակել է Թրամփի կնոջ էրոտիկ լուսանկարները (ֆոտոշարք)
Ամերիկյան մամուլը, որը կապված է ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, շարունակում է վարկաբեկող նյութեր հրապարակել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի դեմ։ Այժմ լրագրողների թիրախում է հայտնվել նրա կինը՝ Մելանյա Թրամփը։ Պարբերականին հաջողվել է գտնել նախկին ֆոտոմոդելի՝ համացանցում չհրապարկված էրոտիկ լուսանկարները։ Անկեղծ նկարները «New York Post»–ը տեղադրել է առաջին սյունակում՝ «Դեռևս ոչ ոք երբևէ նման պոտենցիալ առաջին տիկին չի տեսել» գրառումով։
«Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կինն օրինակելի առաջին տիկին կարող է լինել, և ահա դրա ապացույցը։ Սլովենիայի երակարոտն մոդելը, ով հայտնի է «Մելանյա Կ» կեղծանունով, այդ նկարներում 25 տարեկան է։ Անկեղծ ֆոտոսեսիան կայացել է 1995թ. Մանհեթթենում»,– հայտնում է պարբերականը։
Հրապարակման վերաբերյալ Թրամփի արձագանքը զուսպ է եղել։ Լուսանկարի հետ կապված իր մեկնաբանությունը նա տվել է հենց այդ նույն թերթին։
«Մելանյան եղել է ամենահաջողակ մոդելներից մեկը։ Նա շատ ֆոտոսեսիաների է մասնակցել, այդ թվում՝ առաջատար ամսագրերի շապիկների համար։ Եվրոպական ամսագրի համար նախատեսված այս լուսանկարն արվել է, երբ ես դեռ ծանոթ չէի Մելանյայի հետ։ Եվրոպայում նման լուսանկարները լայն տարածում ունեն, դրանք շատ նորաձև են համարվում»,–մեջբերում է միլիարդատիրոջ խոսքերը «New York Post»–ը։

7or.am