Տնտեսական

01.08.2016 13:56


Սեպտեմբերի 1-ից Արցախում բնական գազի համար նոր սակագին է գործելու

Սեպտեմբերի 1-ից Արցախում բնական գազի համար նոր սակագին է գործելու

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում բավարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, համաձայն որի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից գործելու են բնական գազի նոր սակագներ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից հաստատված նոր սակագնի համաձայն` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կազմելու է 146.700 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), նախկին 156. 000 ՀՀ դրամի փոխարեն:

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 257.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)` նախկին 276.98 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Այս խորագրի վերջին նյութերը