Աշխարհ

01.08.2016 11:05


ՌԴ–ում Ան-2–ի կործանման հետևանքով ողջ մնացածներ չեն հայտնաբերնել

ՌԴ–ում Ան-2–ի կործանման հետևանքով ողջ մնացածներ չեն հայտնաբերնել

Սիբիրի ավիացիոն որոնողա–փրկարարական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պլոտնիկովը հայտարարել է, որ կուզբասյան տայգայում Ան-2 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ մնացածներ չեն հայտնաբերվել։ Ինքնաթիռն ամբողջությամբ ավերվել է և այրվել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։

«Փրկարարները դեպքի վայրից զեկուցել են, որ ինքնաթիռն ավերվել է, ամեն ինչ այրվել է, կենդանի մնացածներ չկան»,– ասել է նա։

Պլոտնիկովը հստակեցրել է, որ փրկարարները տեղ են պատրաստում որոնողա–փրկարարական ուղղաթիռի վայրէջքի համար։ Ան-2 ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու վայրէջք են կատարելու օդանավեր՝ Միջպետական ավիացիոն կոմիտեի քննիչներով և ներկայացուցիչներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մի–8 ուղղաթիռով թռիչք կատարող փրկարարները հայտնաբերել էին անհետացած Ան-2 ինքնաթիռը, որը վթարի էր ենթարկվել լեռներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը