Լրահոս

14.12.2009 13:36


Հայաստանի բնակչության 80 տոկոսը ենթակա է աղետների ռիսկի

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել Աղետների նվազեցման եւ վերականգնաման գլաբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, տեղական և միջազգային փորձագետներ, ոլորտի քաղաքականությունը մշակողներ եւ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն իր խոսքում նշել է, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը ենթակա է աղետների ռիսկի։ Հայաստանին սպառնում են բազմաթիվ բնական աղետներ, որոնք վերջին տասնամյակներին որոշ սոցիալ-տնտեսական վնասներ են հասցրել երկրին եւ շարունակելու են մեծ ծավալներով խլել պետության սահմանափակ միջոցները, քանի դեռ կառավարությունը նախահարձակ գործողություններ չի ձեռնարկել ռիսկերի նվազեցման եւ աղետներին նախապատրաստվելու ուղղությամբ։

Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանում բնական աղետների ռիսկի նվազեցման եւ պատրաստվածության համապարփակ ազգային ծրագրի մշակման համար, որոնք հիմնված են երկրում աղետների ռիսկերի եւ դրանց արդյունավետ դիմագրավմանն ուղղված առկա համակարգերի, մեխանիզմների ու կառուցվածքային կարողությունների վերլուծության վրա։ Առաջարկվել է նաեւ համայնքներին տրամադրել հավելյալ լիազորություններ, աջակցել նախաձեռնությունները, խթանել պետության եւ մասնավոր հատվածի գործակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը