Տնտեսական

29.07.2016 14:25


Համաձայն ՄԻԵԴ–ի վճռի՝ ՀՀ կառավարությունը 50 000 եվրո է տրամադրելու դիմումատուներին

Համաձայն ՄԻԵԴ–ի վճռի՝ ՀՀ կառավարությունը 50 000 եվրո է տրամադրելու դիմումատուներին

Կառավարության այսօրվա նիստին որոշում է կայացվել, ըստ որի ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին 50 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացնելու ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու նպատակով:

Նիստի ընթացքում, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է, որ ՄԻԵԴ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով՝ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանը 2016թ. 9 ամսում հատկացնել 50,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար։

Նշված միջոցներից 20 հազար եվրոյին համարժեք դրամը հատկացվելու է դիմումատու Արայիկ Զալյանին, 15 հազար եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Ռազմիկ Սարգսյանին, 15 հազար եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Մուսա Սերոբյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը