Աշխարհ

28.07.2016 22:41


Վրաստանի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը

Վրաստանի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Գեորգի Քվիրիքաշվիլիին։

Նախարարը խնդրել է օգոստոսի 1-ից ազատել իրենց պաշտոնից։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»–ը։

Հրաժարական է տվել նաև Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։

Նրանց երկուսի դիմումներն էլ վարչապետն ընդունել է։

Այս որոշումը կապված է նրանց անդամակցած «Հանրապետական կուսակցության»՝ նոյեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը