Աշխարհ

28.07.2016 12:20


Շոյգուն հայտարարել է Հալեպում հումանիտար գործողություն սկսելու մասին

Շոյգուն հայտարարել է Հալեպում հումանիտար գործողություն սկսելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հալեպում, Սիրիայի կառավարության հետ համատեղ, Ռուսաստանի՝ հումանիտար գործողություն սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։

«Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի՝ այսօր, սիրիական կառավարության հետ համատեղ, սկսել լայնածավալ հումանիտար գործողության անցկացնել Հալեպ քաղաքի խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով»,– ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ քաղաքից դուրս գալու համար ստեղծվելու են 3 միջանցքներ խաղաղ բնակիչների համար, և մեկը՝ զինյալների, որոնք որոշել են վայր դնել իրենց զենքերը։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք գնում ենք այդ քայլին բացառապես Հալեպի բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով»,– հավելել է Շոյգուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը