Աշխարհ

28.07.2016 10:25


Օբաման ու Մերկելը քննարկել են Գերմանիայի ահաբեկչությունները

Օբաման ու Մերկելը քննարկել են Գերմանիայի ահաբեկչությունները

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Քննարկվող թեմաներից են եղել Գերմանիայի ահաբեկչությունները և մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Օբաման ամերիկյան ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Գերմանիայում տեղի ունեցած գրոհների հետևանքով գրանցված զոհերի համար, ինչպես նաև իր աջակցությունն առաջարկել Գերմանիային կատարվածը հետաքննելու համար։

Կանցլերն ու ամրիկացի առաջնորդը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով երկրի արևելքում բռնության վերացումը, ինչպես նաև մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական և արագ իրագործումը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը