«ՄԻ 96»–ի նախագահ. «Ինքը՝ Սերժ Սարգսյա՛նն էլ է ուզում դուրս գալ այս վիճակից»
Օրեր առաջ ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնելհայ-թուրքական արձանագրությունները, և նույնն ակնկալում է Թուրքիայից:
«Բայց հիշում եք՝ ես ասել եմ նաև, որ եթեԹուրքիանձգձգիարձանագրություններիվավերացումը, ապաՀայաստաննանպայմանկօգտվիմիջազգայինիրավունքիցբխողհնարավորություններից: Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին՝ նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգայինպայմանագրերիստորագրմանը, վավերացմանըևչեղյալհայտարարելուն»,- ասել էր ՀՀ նախագահը:
«7օր»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի և «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը բնութագրել է որպես Թուրքիային ուղղված սպառնալիք։ Ռ. Թորոսյանի խոսքերով՝ թեև Սերժ Սարգսյանն ինքն էլ է հասկացել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնություն սկսելով՝ սխալ է թույլ տվել, սակայն միջազգային ճնշման ներքո ստիպված է ցույց տալ, որ Հայաստանն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր է անում։
-Հիմա այդ իրավիճակից պետք է դուրս գալ։ Ինքը՝ Սերժ Սարգսյա՛նն էլ է ուզում դուրս գալ այս վիճակից, բայց այնպիսի մի բան է նախաձեռնել, որ կա և՛ ներքին, և՛ միջազգային ճնշում։ Տեսնենք, թե ո՞րը կհաղթի, և այդ պարագայում միայն կարելի է պատասխանել՝ ի՞նչ կլինի Սահմանադրական դատարանում,- հայտարարել է Ռ. Թորոսյանը։
«ՄԻ 96»–ի նախագահ. «Ինքը՝ Սերժ Սարգսյա՛նն էլ է ուզում դուրս գալ այս վիճակից»
Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, և նույնն ակնկալում է Թուրքիայից:
«Բայց հիշում եք՝ ես ասել եմ նաև, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին՝ նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն»,- ասել էր ՀՀ նախագահը:

7or.am