Աշխարհ

27.07.2016 17:55


Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է շրջանի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու ծրագիրը

Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է շրջանի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու ծրագիրը

Կատալոնիայի ինքնավար շրջանի խորհրդարանը հաստատել է շրջանի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու ծրագիրը։ Այս մասին հայտնում է «El Mundo»–ն։

Թերթի տվյալներով՝ նախաձեռնությանը հավանություն են տվել անջատողական կուսակցությունները, որոնք մեծամասնություն են կազմում կատալոնական խորհրդարանում։

Ծրագիրը ենթադրում է միակողմանի կարգով շրջանի անկախության հարցով հանրաքվեի անցկացում։

Իսպանիայի հյուսիս–արևելքում գտնվող ինքնավար Կատալոնիայում վերջին տարիներին զգալիորեն ավելացել են անջատողական տրամադրությունները։

Նախորդ տարվա նոյեմբերի 9–ին Կատալոնիայի խորհրդարանը հավանություն տվեց շրջանի անկախության մասին բանաձևին, սակայն Սահմանադրական դատարանն այն ապօրինի ճանաչեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը